Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում: Աշխարհահռչակ «System of A Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի վոկալիստն է: 8 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ:

 

Սովորել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1994թ. հանդիպել է Դարոն Մալաքյանիհետ, որի հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել:

 

Հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է «Սերժիքլ սթրայք»: Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Համագործակցելով Թոմ Մորելլոյի հետ' ստեղծել է «Արդարության առանցք» կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին' պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: Որպես մենակատար' ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմները։

 

Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին' Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի համար:

 

Աղբյուր avproduction.am