Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի 2-րդ հղիության մասին լուրը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, գրում է usmagazine.com-ը:

 

Իհարկե, այդ լուրը դրական արձագանքներ առաջացրեց, սակայն Twitter-ում բազմաթիվ կատակներ փոխանակվեցին Քիմի ապագա երեխայի անվան շուրջ: Մեկնաբանություններից մեկում ասվում էր, թե երեխային կանվանեն South West, որպեսզի համապատասխանի աստղային զույգի 2-ամյա դստերը՝ North West-ին: