Դերասանուհի Արփի Գաբրիելյանի մոտ ստեղծագործական բուռն շրջան է:) «Ֆուլ հաուսի» նկարահանումներին զուգահեռ նա նկարահանվում է գեղարվեստական ֆիլմերում, որոննցից մեկը՝ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Սկոտչ&Whiskey»-նմայիսի 21-ից մեծ էկրան կբարձրանա:


BlogNews.am-ի հետ զրույցում Արփին ասաց, որ մարմնավորում է Սառա անունով մի աղջկա, ով Ռաֆայել Երանոսյանի և Լուզիա Ներսիսյանի կերպարների բաժանման առիթ է հանդիսանում: «Իմ կերպարն այնքանով է արդարացված, որ հերոսը պետք է բաժանվի իր կնոջից, սակայն Սառան հասկանում է, որ իմաստ չունի քանդել այդ ընտանիքը: Վերջում նա լինում է Սոս Ջանիբեկյանի հերոսի հետ»,- ասաց Արփին, ով այս կերպարը խաղացել է նաև համանուն ներկայացման մեջ:

 

Ֆիլմը կրկնօրինակվելու է ռուսերեն և ցուցադրվելու է նաև ռուսական կինոթատրոններում, քանի որ պատվիրված է ռուսական ընկերության կողմից: Արփինեն խոստովանեց, որ ունի ակնկալիքներ կապված դրսի կինոշուկայի հետ, սակայն չի սիրում խոսել դրանց մասին:

 

Շարունակությունը` այստեղ: