Հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը կամ առավել հայտնի «Վիտամինցի» Արմուշը, ով շուրջ 15 տարի է հումորի ասպարեզում է, ու իր հերթին ապահովում է հանրության առողջ ծիծաղը, վերջին շրջանում, իր խոսքերով, իր եւ հանրության համար անսպասելի կերպով հանդես եկավ «Բախտաբեր» կոչվող հեռուստասերիալում՝ հումորից հեռո դերում:

 

Life.panorama.am-ը այսօր զրուցեց Արմուշի հետ նրա նոր աշխատանքի եւ դերի, տարիներ ընթացքում հեռուստասերիալների մասին նրա իրարամերժ կարծիքների և հեռուստաընկերություների հետ նրա հարաբերությունների մասին:

 

Հումորիստը նախ պատմեց, որ ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր հեռուստասերիալներին վատ չի վերաբերվում. «Այո տարիներ առաջ ես լավ կարծիքի չէի հայկական հեռուստասերիալների մասին, բայց տարիների ընթացքում մարդկանց կարծիքը կարող է փոխվել եւ իմ դեպքում էլ հենց այդպես եղավ: Ոչ մեկը չի կարող ասել, թե իր հետ ինչ կպատահի կյանքի ընթացքում, կամ ինչպես կստացվի, որ տարիների ընթացքում կփոխվի իր կարծիքը որեւէ հարցի շուրջ: Հիմա հասկանում եմ, որ դիտողը կդիտի, չդիտողն էլ չի դիտի»,- նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: