Կանադացի հանրաճանաչ երգիչ Ջասթին Բիբերին հեռացրել են Կոաչելլա կալիֆոռնիական նշանավոր փառատոնից միջոցառման հսկիչների հետ տեղի ունեցած իրարանցումից հետո, որն ուղեկցվել Է ֆիզիկական ուժի կիրառմամբ: Ինչպես ապրիլի 13-ին հաղորդել Է Թի Էմ Զի (TMZ) պորտալը, «առճակատման ժամանակ ինչ-որ պահի պահապանը Բիբերի նկատմամբ կիրառել Է ուժային հնարք՝ «խե ղդող բռնելակերպ»: Դրանից հետո երգիչը հեռացվել Է փառատոնից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Միջադեպը տեղի Է ունեցել անցած կիրակի օրը՝ ապրիլի 12-ին, երբ Բիբերը փորձել Է հայտնվել այն համերգասրահում, որտեղ ելույթ Էր ունենում ռեփեր Դրեյքը: Սակայն փառատոնի հսկիչները կանգնեցրել են երգչին, քանի որ նստելու ազատ տեղ արդեն չկար:

 

Բիբերը պնդում Էր, որ իրեն ներս թողնեն եւ բազկաթոռ հատկացնեն, «քանի որ բազմության մեջ իր կանգնելն անվտանգ չԷ»: Երգչին օգնության Է հասել փառատոնի աշխատակիցներից մեկը եւ փորձել Է նրան դահլիճ անցկացնել: Այդ պահին հսկիչներից մեկը կտրել Է Բիբերի ճանապարհը եւ նրա նկատմամբ ուժային հնարք կիրառել:

 

Խոշոր սկանդալ Է սկսվել, եւ 21-ամյա Բիբերը հարկադրված Է եղել հեռանալ փառատոնից: Այժմ, ըստ կալիֆոռնիական մամուլի տեղեկատվության, երգիչը դատական հայց Է պատրաստում ֆիզիկական ուժ կիրառած հսկիչների դեմ:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 1999 թվականից Կոաչելլա հարթավայրում անցկացվող Երաժշտության եւ արվեստների փառատոնն առավել մեծ ժողովրդականություն վայելող ստուգատեսներից մեկն Է Կալիֆոռնիայում եւ միջազգային բարձր կարգավիճակ ունի: Այն տեղի Է ունենում Ինդիո քաղաքում: Տարբեր տարիների փառատոնի բեմում ելույթ են ունեցել առաջատար ռոք խմբեր եւ ռոք երգիչներ:

 

Այս տարի փառատոնն անցկացվելու Է վեց օր եւ հատուկ գրաֆիկ ունի՝ երկու եռօրյա փուլ՝ մեկ շաբաթ ընդմիջումով: Այնտեղ ելույթ են ունենում AC/DC, Kasabian խմբերը, իսկ Դրեյքի՝ ապրիլի 12-ին կայացած համերգի ժամանակ բեմի վրա նրա հետ միասին հայտնվել Է Մադոննան:

 

Լուսանկարը` Chris Pizzello/Invision/AP