Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ալեքս էմերսոն-Ուայթը՝ հանդիսանալով զատիկի շոկոլադային աղանդերի համտեսող, շաբաթական ուտում է հինգ կիլոգրամ շոկոլադ:

 

Նրա պարտականության մեջ մտնում է գնահատել շոկոլադների և տարբեր շոկոլադային ձվերի ու կոնֆետների համը, որոնք հայտնվում են խանութներում: Նա ամեն տարի վիճակագրություն է ներկայացնում՝ համեմատելով տարբեր արտադրողների արտադրանքները և նշում է փոփոխությունները:

 

Ալեքս Էմերսոնը ճամփորդում է աշխարհի տարբեր երկրներում՝ փնտրելով շոկոլադի լավագույն մթերքները:

 

Նրա խոսքով, զբաղվում է իր սիրած աշխատանքով, որտեղ գոյություն ունի բացասական կողմ. շատ բարձր է ավելորդ քաշ հավաքելու ռիսկը: Ուստի նա շաբաթական մի քանի անգամ հաճախում է մարզասրահ և զբաղվում վազքով: