Խոյ

Օրը հաջող է գործնական շփումների, մեկօրյա գործուղումների, մանրամասների վերջնական ճշգրտման համար: Շատ բան կորոշի Խոյերի գիտակցված անձնական նախաձեռնությունը: Ձեր ակտիվությունը թույլ կտա, որ գործերն ընթանան ձեր ցանկացած ուղղությամբ: Իրադարձություններն ինքնահոսի թողնելով` հարմար գործիք կդառնաք ուրիշի նպատակներին հասնելու համար: Արդյունավետ օր է վարորդների, մենեջերների և բոլոր նրանց համար, ում գործունեությունը ենթադրում է կարճ ճանապարհորդություններ:

 

Ցուլ

Վերացրեք բոլոր կասկածներրը: Անհրաժեշտության դեպքում օգտագործե՛ք ստուգման տարբեր միջոցներ: Գնվող տեխնիկան ավելի լավ է միանգամից փորձարկել: Միանգամից ստուգե՛ք նաև վերադարձվող գումարը և փաստաթղթերը: Գործունյա մարդկանց այսօր անհրաժեշտ է արագություն և ճկունություն: Դանդաղկոտ և երազկոտ Ցուլերին խորհուրդ չի տրվում խառնվել ուրիշների ինտրիգներին կամ փորձել լուծել առաջադրանք, որը պահանջում է հմտություն, հնարամտություն և լավ ռեակցիա:

 

Երկվորյակ

Երկվորյակները պահպանում են շարժունությունը և միանգամից մի քանի ասպարեզում իրենց դրսևորելու հնարավորությունը: Գլխավոր շեշտը գործունյա շփումների վրա է: Կարևոր հարցում կարելի է բավարարել հետաքրքրասիրությունը, վերացնել կասկածը: Օգտակար են մաքուր օդում զբոսանքները, ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունների հերթափոխը: Ճանապարհին հնարավոր են զվարճալի դեպքեր:

 

Խեցգետին

Չարժե հետաձգել հրատապ առաջադրանքները, մանավանդ, որ դրանց ավարտին շատ քիչ է մնացել: Մի՛ խորասուզվեք անօգուտ կասկածների մեջ: Եթե գործողությունն անհրաժեշտ արդյունքը չի տվել, մի՛ շտապեք վշտանալ, իրավիճակին նայե՛ք այլ կողմից: Հնարավոր է, որ մտքի համար սնունդ եք ստացել, ևս մեկ անգամ մշակել եք օգտակար հնարքը, իրավիճակը փոխել եք` հօգուտ ձեր ինքնազգացողության և տրամադրության:

 

Առյուծ

Օրը հաջող է ակտիվ և շփվող Առյուծների համար: Մի՛ սևեռվեք ներկա պահի վրա: Այսօր լավագույն արդյունքը կտա ապագայի վրա կենտրոնացումը: Գործի արդյունավետ ավարտի համար անհրաժեշտ կլինեն կոլեկտիվ ջանքեր: Նոր գործերում և ծրագրերում կարևոր է մարդկային գործոնը: Մշուշոտ հարցերը պարզե՛ք միանգամից: Համատեղ նախաձեռնությունները և արդիական թեմաների շուրջ սուր բանավեճերը թույլ կտան համապատասխանող մարդկանց տարբերել նրանցից, ում հետ այս պահին չարժե գործ բռնել:

 

Կույս

Այսօր բոլոր Կույսերի համար թակարդ կդառնա ինչ-որ բան բացատրելու, բառերով ապացուցելու կամ մոտ շրջապատից ինչ-որ մեկի առաջ արդարանալու ցանկությունը: Աստղերը ձեզ խորհուրդ չեն տալիս ուժը և ժամանակը ծախսել անօգուտ վեճերի վրա: Այսօր դուք հիանալի հնարավորություն ունեք գործի մեջ ցույց տալու ձեր ունակությունները: Մի՛ հետաձգեք նման մտադրությունները: Վաղն այդ յուրօրինակ հնարավորությունը կարող եք արդեն չունենալ:

 

Կշեռք

Կշեռքների համար այսօր պոտենցիալ հաջող օր է: Իրադրությունը կարող է փչացնել միայն ձեր կամ ուրիշի ցրվածությունը կամ մանրուքների մեջ մոռացկոտությունը: Բացառված չեն գործընկերների և սպասարկող անձնակազմի հետ թյուրըմբռնումները: Ձեզ կարող է դավաճանել նաև ինտուիցիան: Այսօր չարժե ձեզ համար օգնական ընտրել: Ճանապարհ ընկնելիս աչքի տակ ունեցեք այլընտրանքային երթուղիներ:

 

Կարիճ

Ձգտե՛ք, որ ոչինչ իզուր չկորի, բայց միևնույն ժամանակ ուղեղն ավելորդ ինֆորմացիայով մի՛ ծանրաբեռնեք: Նոր գիտելիքները միանգամից կիրառե՛ք պրակտիկայում: Իրադրությունը կարող է պահանջել որոշակի հնարքների կիրառում: Օրինակ` վարորդ Կարիճները կարող են ստիպված լինել ճանապարհի դժվար հատվածում վազանց կամ շրջանցում կատարել, որպեսզի ժամանակին հասնեն նախանշված վայր:

 

Աղեղնավոր

Իրադրությունը տրամադրում է երկխոսության, սակայն մի՛ տարվեք ոչնչի մասին բազմաբառ քննարկումներով: Այս դեպքում կարող եք ցուցադրել ձեր սրամտությունը, սակայն դժվար թե կարողանաք համոզել ընդդիմախոսներին: Շատ Աղեղնավորներ շատախոսության պատճառով կարող են ընկալվել որպես դեմագոգներ, վատ ուսուցիչներ, ոչ կոմպետենտ խորհրդատուներ: Կարող եք նաև բացահայտել ուրիշների գաղտնիքները և գործընկերների մոտ կորցնել հարգանքը: Լավագույն փաստարկը գործողությունն է: Անձնական օրինակը ձեր տեսակետն ավելի շուտ կհստակեցնի: Գործողություններով ամրապնդեք և՛ գործնական մտադրությունները, և՛ զգացմունքները:

 

Այծեղջյուր

Աչքի առջև կարելի է միանգամից մի քանի գործ ունենալ: Նախևառաջ անհրաժեշտ կլինի ֆիզիկական կամ մտավոր նախավարժանք: Բացառված չէ, որ կարճ ուղևորության անհրաժեշտություն լինի: Եթե երկար ժամանակ փակ տարածքում եք գտնվում, օդափոխե՛ք տարածքը: Փաստաթղթերում հնարավոր է խճճվածություն: Շփման մեջ չի խանգարի հումորի զգացումը:

 

Ջրհոս

Ջրհոսների էներգիան կբավականացնի ցանկացած գործ ավարտին հասցնելու համար: Շատ ջանքեր չթափելուն կօգնի դիմացկունությունը, հնարամտությունը, տեխնիկական համալրվածությունը, կողմնակի օգնությունը: Հնարավոր է խաղերի, արկածների հակում, սակայն դա գործի վրա չի անդրադառնա: Այժմ ձեզ խաբելը դժվար է: Անձնական շփումներում կարելի է մի քիչ ինտրիգ մտցնել սովոր սցենարները բազմազանեցնելու և զգացմունքները թարմացնելու համար:

 

Ձկներ

Ձկներին կօգնի կյանքի հանդեպ իրենց թեթև վերաբերմունքը, սակայն` միայն ոչնչով չբարդացված դեպքերում: Լուրջ պահերին բազմախոս մի՛ եղեք: Ավելորդ պերճախոսությունը կարող է ձեր իսկ դեմ գործել: Հատկապես ուշադիր եղե՛ք փաստաթղթեր ձևակերպելիս, հնարավորինս ձգձգե՛ք պայմանագրի վերջնական հաստատումը: Հույս մի՛ դրեք հոտառության վրա: Մի՛ շտապեք վստահել ինչ-որ մեկի խոսքերին. ձեզ կարող են փորձել խաբել կամ մոլորեցնել: Առօրյա գործերում դինամիկ ընթացք է սպասվում: