«Ֆուլ հաուս» նախագծից հասարակությանն առավել հայտնի դարձած դերասան Գոռ Հակոբյանը ծնվել և մեծացել է Գյումրիում: Ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճուղի դերասանական ֆակուլտետը: Չնայած երիտասարդ տարիքին (նա 27 տարեկան է), արդեն ամուսնացած է, ունի 2 որդի: ESem.am-ը հետաքրքիր զրույց է ունեցել Գոռի հետ:)

 

 

Ռեփհաղորդավարություն (սուր խոսքև դերասանություն. ինչո՞ւ ընտրեցիք այս երեք ուղին:

- Ռեփն ինձ համար եղել է և կա որպես նախասիրություն, այսինքն՝ ես երբեք չեմ մտածել դառնալ «ռեփ աստղ», այն էլ՝ Հայաստանում։ «Անտիվիրուսն» ինձ համար արտահայտվելու լավագույն միջոցն էր. լար ազատ խոսք, ոչ ստանդարտ ձևաչափ և այդ հաղորդումը ինձ համար «տրամպլին» դարձավ։ Դե իսկ դերասան դառնալ ձգտել եմ դպրոցական տարիներից, այսինքն՝ իմ իսկական մասնագիտությունը դերասանությունն է։

Որպես ռեփեր՝ ավելի քիչ եք ներկայանումինչո՞ւ:

- Որովհետև ես նախընտրում եմ ռեփով հանդես գալ ուշ-ուշ, բայց դիպուկ։

 

 

- «Անտիվիրուսն» ուներ իր լսարանը, սակայն Ձեզ ավելի շատ ճանաչեցին «Ֆուլ հաուսում» նկարահանվելու շնորհիվ: Ձեր մասնակցությունն այս նախագծում բեկումնային համարո՞ւմ եք:

- «Անտիվիրուսն» ուներ իր լսարանը, սակայն Ձեզ ավելի շատ ճանաչեցին «Ֆուլ հաուսում» նկարահանվելու շնորհիվ: Ձեր մասնակցությունն այս նախագծում բեկումնային համարո՞ւմ եք:

 - «Ֆուլ հաուսը» կարելի է համարել իմ նորաստեղծ դերասանական կարիերայի սկիզբը ։ Ես ի սկզբանե հրաժարվել եմ որևէ սերիալում նկարահանվելու մտքից և ջղայնանում եմ, երբ մարդիկ չեն տարբերում սիթքոմն ու սերիալը։

- Ֆելոյի հետ, կարծես թե, ընդհանրություններ չունեք: Ձեզ համար հե՞շտ է ներկայանալ մի կերպարումորը Ձեզ նման չէ, կամ գուցե կա՞ն ընդհանրություններ:

- Դուք ճիշտ եք, ես Ֆելոյի հետ ոչ մի կապ չունեմ, բայց դերասանը այն եզակի մասնագետն է, ով ամեն կերպար կարող է կերտել։ Սկզբնական շրջանում ընկերներս նեղվում էին, որ ես խաղում եմ գյուղից եկած, միամիտ տղայի կերպար, որովհետև նրանց աչքը սովոր չէր տեսնել ինձ այդպիսին, բայց հիմա ամեն հանդիպմանը կրկնում են Ֆելոյի ասած ամեն մի բառակապակցությունը: Այսինքն՝ կերպարս սիրվել է, և դա ամենակարևորն է ինձ համար, որովհետև հայ հանդիսատեսը կա՛մ լրիվ սիրում ու ընդունում է, կա՛մ ոչ, ոսկե միջին չկա։

 

 

- «Ֆուլ հաուսից» հետո ձեռք բերած հայտնիությունն ի՞նչ է տվել Ձեզ:

- Ես երբևէ չեմ ձգտել փառքի և սարսափելի նեղվում եմ «աստղ» բառից։ Երբ դու յուրաքանչյուր վայրում մարդկանց ուշադրության կենտրոնում ես, դա հոգնեցնող է և կարելի է ասել, որ հայտնիությունը խլեց իմ հանգստությունը։

- Նշեցիք, որ ի սկզբանե հրաժարվել եք սերիալներում նկարահանվել, ինչո՞ւ:

- Ինձ համար սերիալում չնկարահանվելը սկզբունքային է, որովհետև Հայաստանում սերիալների որակը մեղմ ասած «ողբալի» վիճակում է։ Չգիտեմ կարող է կան լավ ու վատ սերիալներ, բայց ես երբևէ չեմ նկարահանվի սերիալում, եթե նույնիսկ բարձր վարձատրեն։

- Իսկ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու մասի՞ն ինչ կարծիք ունեք: Առաջարկներ ունե՞ք:

- Ֆիլմում կնկարվեմ, եթե հասկանամ, որ առաջարկվող դերը սերիալային «լացուկոծ» չէ և խաղալիս ինձ իմ «ափսեում» կզգամ։

 

 

- Թատրոնում էլ չեք ներկայանում: Դրան ի՞նչն է խանգարում:

- Ես միշտ ասում եմ, որ չեմ ուզում ինձանով փչացնել թատրոնը։ Ամեն մարդ չէ, որ թատրոնի դերասան կարող է լինել։ Թատրոնը պետք է հոգով զգալ ու ամբողջ բանական կյանքը նվիրել իրեն։

Չնայած երիտասարդ եք՝ 27 տարեկան, արդեն ունեք Ձեր ընտանիքը, 2 որդի: Ինչպիսի՞ն եք ընտանիքում: Արդյոք Ձեր սուր խոսքը տանն էլ է շատ հնչում:

- Ոչ։ Ես ընտանիքում այդպիսին չեմ։ Աշխատում եմ քիչ նկատողություն անել, բարի եմ բոլորի հանդեպ։

- Հասցնո՞ւմ եք համապատասխան ժամանակ տրամադրել Ձեր ընտանիքին, թե՞աշխատանքն  իր «սև գործն» անում է:

- Ցավոք, գրաֆիկս շատ հագեցած է, մանավանդ վերջին շրջանում, այդ պատճառով էլ ընտանիքիս հատկացնում եմ իմ ամբողջ ժամանակի մինիմալ մասը, բայց որդիներս՝ Վարդանը և Ֆելիքսը, ինձանից չեղ նեղանա, որովհետև գիտեն, որ պապան ինչ անում է իրենց համար է անում:)


Զրուցեց Ամալյա Հովհաննիսյանը