Walt Disney Pictures ընկերության ղեկավար Բոբ Այգերը ստուդիայի բաժնետերերին հղած ուղերձում հայտնել Է «Աստղային պատերազմների» ութերորդ եւ իններորդ Էպիզոդների Էկրան բարձրանալու ժամանակացույցը: Դրանք Էկրաններին կհայտնվեն համապատասխանաբար 2017 եւ 2019 թվականներին, հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ հղում անելով Star War s Underworld-ին:

 

«Ցանկանում եմ «Աստղային պատերազմների» մոլի երկրպագուներին հավաստիացնել, որոնք տասը տարի սպասել են նոր ֆիլմին, որ իրենց համբերությունը կհատուցվի: Դեռ ավելին, յոթերորդ Էպիզոդը սոսկ սկիզբն Է: Արդեն հաջորդ տարի մենք առանձին ֆիլմ կթողարկենք դրա հերոսների մասին, իսկ 2017 եւ 2019 թվականներին կհետեւեն այս եռերգության երկրորդ եւ երրորդ՝ եզրափակիչ Էպիզոդները»,- հայտարարել Է Այգերը:     

 

«Աստղային պատերազմների» նոր եռերգությունը մեկնարկում Է 2015 թվականի դեկտեմբերին, երբ վարձույթ դուրս կգա Ջ. Ջ. Աբրամսի «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7 – Ուժի արթնացումը» ֆիլմը: Կինոպատման նոր գործող անձանց նվիրված պաշտոնական սփին-օֆֆի թողարկումը պլանավորված Է 2016 թվականին, իսկ դրա ռեժիսորը կլինի Գարետ Էդվարդսը: