«Միսս Տիեզերք»-2015 մրցույթի մասնակիցները ցուցադրել են ազգային զգեստներ: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, այս տարի այդ փուլը առավել հիշարժան Է դարձել: Ազգային զգեստների շոուն տեղի Է ունեցել Մայամիում գտնվող Ֆլորիդայի միջազգային համալսարանում:

 

Մրցույթի մասնակիցները ջանացել են հանդես գալ առավել արտասովոր հանդերձներով, որպեսզի մնան ժյուրիի հիշողության մեջ: «Միսս Մեծ Բրիտանիան» բեմահարթակ Է դուրս եկել կարճ կարմիր պիջակով, որը նմանակում Է թագավորական գվարդիականի համազգեստը, «Միսս ԱՄՆ»-ը հանրությանը ներկայացել Է հսկայական թեւերով լողազգեստով, իսկ «Միսս Վենեսուելան» հագել տերեւներով, ծաղիկներով եւ թիթեռներով զարդարված զգեստ: Ռուսաստանցի Յուլյա Ալիպովան հագել Էր զմրուխտներով եւ սուտակներով զարդարված սպիտակ զգեստ, իսկ նրա գլխին շողում Էր կանացի գեղեցիկ գլխաս արքը:  

 

Համացանցի օգտատերերի շրջանում առավել մեծ հետաքրքրություն Է առաջացրել Շանել Բեքենլեհների համազգեստը, որը ներկայացնում Էր Կանադան: Նա իր զգեստը զարդարել Էր հոկեյի բազմաթիվ մականներով, իսկ նրա թիկունքում տեղադրված Էր Էլեկտրոնային տաբլոն: