Շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու Մարտին Սկորսեզեի և Միք Ջագերի հերթական համագործակցության արդյունքը: Այս անգամ տաղանդավոր ռեժիսորն ու աշխարհահռչակ երաժիշտը կմիավորվեն` 1970-ականների մասին սերիալ նկարելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկ այակոչելով buro247.ru-ն, սերիալը կցուցադրվի HBO հեռուստաալիքով:


Սերիալը պատմելու է 1970-ականների բուռն երաժշտական կյանքի մասին։ Ֆիլմի պրոդյուսերն է լինելու Միք Ջագերը, իսկ ռեժիսորը՝ Մարտին Սկորսեզեն։

 

 Արդեն որոշվել է ֆիլմի դերասանական կազմը։ American Century Records երաժշտական ընկերության տնօրենի դերում հանդես է գալու Բոբի Կանավալեն, նրա կնոջ դերում հանդես կգա Օլիվիա Ուայլդը։ Ռեյ Ռոմանոն կխաղա երաժշտական ընկերության գլխավոր պրոդյուսերի դերը։