Ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողներից շատերը գտնում են, որ փրկության միակ , այսպես ասած, առողջ ճանապարհը կանոնավոր մարզասրահ հաճախելն է: Չեն սխալվում՝ այդպես է: Սակայն, շատ են լինում դեպքեր, երբ առողջ ապրելակերպի համախոհները կորցնում են մի քանի կիլոգրամ, բայց ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել որովայնի հատվածում կուտակվող ճարպից:


Այդ հատվածում ճարպը շուտ է առաջանում, սակայն շատ մեծ դժվարությամբ է անհետանում:  Խնդիրն այն է, որ միայն  կանոնավոր մարզասրահ գնալով խնդրին լուծում չեք տա: Որոնք են այն հիմնական սխալները, որոնց պատճառով ցանկալի արդյունքի չեք հասնում,  ներկայացնում է Aroxj.am –ը:


Սպիտակուցներ չեք ընդունում

Պրոտեին ընդունողները  հավաքում են ավելի շատ մկանային մասսա և 50 տոկոսով ավելի շատ ճարպեր են այրում: Մարզումներն ավարտելուց հետո առաջիկա 30 րոպեն  շատ կարևոր է: Բանն այն է, որ հենց այդ ընթացքում են մկաններն ավելի շատ ունակ ամինաթթուներ ընդունելուն, որոնք օգնում են ձևավորել մկան: Այսպես ասած հետմարզումային սնունդ ընդունելու համար իդեալական է համարվում 20 գրամ սպիտակուցների и 30 գրամ  ածխաջրերի ընդունումը:


Շարունակությունը` այստեղ: