Հանրահայտ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը դեռեւս շարունակում է երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսին վերադարձնելու փորձերը։ Այս անգամ նա այլ մարտավարություն է ընտրել. երգիչն ամեն կերպ ցուցադրում է իր «հասունությունը»։

Ըստ Showbiz Spy-ի, իր համերգներից մեկից հետո նա ուղեւորվել է ակումբ՝ ավանդական երեկույթի։ Բիբերն իրեն զարմանալիորեն պարկեշտ է պահել. «Ջասթինը հրաժարվել է խմիչքից, - պատմել է ականատեսներից մեկը։ - Նա եկել էր ակումբը փակվելուց ընդամենը 30 րոպե առաջ, շատ սիրալիր էր ու հաճելիորեն զրուցում էր իր շրջապատի հետ։ Նա հրաշալի տրամադրություն ուներ, պարզապես հանգստանում ու երաժշտություն էր լսում եւ ուրախ էր։

Մի քանի երկրպագու նրանից ինքնագիր խնդրեցին, եւ Ջասթինը շատ բարեհամբյուր գտնվեց։ Եւ ընդհանրապես, ոչ մեկի հետ ֆլիրտ չէր անում», - պատմել են երգչի ընկերները։ Նրանք համոզված են, որ դրանով Բիբերը ցանկանում է ցուցադրել, որ արդեն մեծացել է ու վերադարձնել Գոմեսին։