Բրիտանացի հայտնի նկարիչ Ուիլյամ Թյոռների «Հռոմի տեսարանն Ավենտինի բլրից» նկարը Լոնդոնում ռեկորդային 47,4 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby's-ի աճուրդում՝ դառնալով բրիտանացի հին վարպետների ամենաթանկ նկարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ուիլյամ Թյոռները (1775 – 1851)՝ ռոմանտիկական բնանկարի  վարպետը, ակվարելիստը եւ փորագրիչը, համարվում Է ֆրանսիացի իմպրեսիոնիստների նախակարապետը:    

 

«Հռոմի տեսարանն Ավենտինի բլիրից» նկարը, որը գտնվում Էր մասնավոր հավաքածուում, Sotheby's-ի «Հին վարպետներ» աճուրդում վաճառվել Է 30,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (47,4 միլիոն դոլարով)՝ 15 – 20 միլիոն դոլար նախնական գնի դեպքում»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են աճուրդային տանը:   

 

Նկարչի նախորդ ռեկորդը եղել է «Ժամանակակից Հռոմը՝ Կամպո Վաչինո» կտավը, որը 2010 թվականի հուլիսին Լոնդոնի Sotheby's-ի աճուրդում  Միացյալ Նահանգների Գետի թանգարանը գնել է 29,72 միլիոն ֆունտ ստեռլինգով (44,9 միլիոն դոլարով), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: