Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանը, ով այժմ դադարի փուլում է, նոր ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է ESem.am-ին:

Տաթևի խոսքով՝ առհասարակ չի սիրում ֆոտոշարքեր անել, սակայն սիրով է ընդունել լուսանկարիչ Տաթև Իսկանդարյանի առաջարկը: «Ֆոտոշարքի ժամանակ սովորաբար դիսկոմֆորտ եմ զգում, քանի որ պարտադրված եմ լինել ինչ-որ թեմայի մեջ: Երկար ժամանակ չէի հասկանում՝ ի՞նչ եմ ուզում տեսնել այս ֆոտոշարքում»,- ասաց նա և հավելեց, որ ցանկացած քայլ անելիս կարևորում է իր հոգեվիճակը՝ նույնիսկ, եթե դա փոքրիկ ֆոտոշարք է:

 

 

«Երբ հասկացա, թե ինչպես կարող եմ փոխանցել տրամադրությունս լուսանկարների միջոցով, ես ու Տաթևը պայմանավորվեցինք Բուսաբանական այգում:)»,- հայտնեց դերասանուհին՝ ավելացնելով, որ ինքնուրույն է զբաղվել իր ոճով:

Թեև Տաթևն աշնանային ֆոտոշարք է անցել, նշեց, որ աշունը չի գերադասում մյուս եղանակներից: «Երևի ես տարօրինակ եմ, բայց տարվա ոչ մի եղանակ չեմ գերադասում մյուսից: Ես ունեմ իմ սիրած ամիսները՝ մարտը, հունիսը և նոյեմբերը,- նշեց նա ու հավելեց, որ իր սիրած ամիսները դեռևս չեն հիասթափեցրել իրեն: -Այդ ամիսներին ինձ հետ միշտ ինչ-որ նոր կամ լավ բան է կատարվում»:

 

 

Դերասանուհու խոսքով՝ ընթացիկ նոյեմբեր ամիսը ևս նշանավորվել է իր համար: «Կատարվեց ինձ համար սպասված մի բան, որի մասին կխոսեմ մի քիչ ավելի ուշ: Այժմ չեմ ցանկանում բացահայտել այդ փոքրիկ գաղտնիքը»,- ասաց նա:

 

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը