Ասում են, երջանկությունը միայնակ չի այցելում, այն իր հետ բերում է բազում հաջողություններ: Դերասան Համո Ադիյանի կամ ռեփեր Համոյի ընտանիքը օրեր առաջ երջանկացավ՝ ևս մեկ զավակ, այս անգամ՝ արու զավակ ունենալով: Իսկ թե ի՞նչ հաջողություններ է իր հետ բերել փոքրիկ Էդգարը,Life.panorama.am-ին պատմեց մեր հյուրը: Ի դեպ, նրա հետ զրուցեցինք նաև երաժշտության մեջ դրսևորած «պարապուրդի» և այլ հարցերի շուրջ:


-Ի՞նչ նորություններ ունեք, որ կցանկանայիք մեզ հետ կիսվել:


-Ամենակարևոր նորությունն այն է, որ տղա ունեմ:  Իսկ գործնական առումով ասեմ, այսօր և վաղը Էդգար Էլբակյան թատրոնում ներկայացում ունենք, պրեմիերա է: Ներկայացումը կոչվում է «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը»: Էդուարդ Օլբիի «Ի՞նչ էր պատահել գազանանոցում» պիեսի հիման վրա է: Վերնագիրը փոխել ենք, քանի որ ռեժիսոր Արմեն Էլբակյանը մի քիչ այլ մոտեցում է ցուցաբերել բեմադրությանը՝ առանց պիեսի ընդհանուր գաղափարից շեղվելու: Նաև Խամաճիկների պետական թատրոնում եմ հանդես գալիս որպես դերասան և տիկնիկավար:

 

-Ձեզ տեսնում ենք նաև Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալում՝ Ռշտունի կերպարում: Այլ ֆիլմերից, սերիալներից առաջարկներ չունե՞ք:


-Ֆիլմերից առաջարկներ ունեմ, պարզապես ժամանակի առումով չեմ հասցնում: Նախ, թատրոններում ամենօրյա զբաղվածություն ունեմ: Եվ հետո, մեր ընտանիքում նոր բալիկ, նոր անդամ ունենք, և որքան էլ կնոջս՝ Լիլիին, մայրիկը օգնի, ես էլ փորձում եմ ինչ-որ չափով օգտակար լինել: Այնպես որ, գրաֆիկը մի քիչ խտացել է, չեմ հասցնում: Հաջորդ տարի ավելի հանգիստ կլինեմ ու կմտածեմ գործնական առաջարկների շուրջ:

 

Շարունակությունը` այստեղ: