Տարվա լավագույն ալբոմի համար բրիտանական հեղինակավոր Mercury Prize երաժշտական մրցանակն ստացել Է շոտլանդական Young Fathers խումբը, որի կատարումները հիփ-հոփ ոճի են: Ժյուրին գնահատել է նրանց Dead սկավառակը: Պարգեւների հանձնման արարողությունը հոկտեմբերի 29-ի երեկոյան կայացել է Լոնդոնի հյուսիսի «Ռաունդհաուս» (Roundhouse) համերգասրահում: Young Fat hers-ը չԷր մտնում մրցանակի հավակնորդ ֆավորիտների մեջ, տեղեկացնում է »Արմենպրես»-ը:

 

Խումբը Dead ալբոմը թողարկել Է այս տարվա փետրվարին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք վաճառել են այդ սկավառակի ընդամենը 2386 պատճեն: Դա 65 անգամ պակաս է այն տիրաժից, որով տարածվել է Royal Blood խմբի մրցանակի համառոտ ցանկում ներառված ձայնապնակը:

 

Բուքմեքերների գնահատումներով՝ հաղթելու առավել մեծ շանսեր ուներ բրիտանացի երգչուի Թալիա Բառնետը, որն ավելի շատ հայտնի է որպես FKA Twigs, իր LP1 դեբյուտային ալբոմով, որը լույս է տեսել ընթացիկ տարվա օգոստոսին: Մյուս ֆավորիտներն էին համարվում անգլիացի բանաստեղծուհի Քեյթ Թեմփսեթը՝ Everybody Down սկավառակով, ինչպես նաև Դայմոն Ալբառնը՝ Everyday Robots սոլո ձայնապնակով: 

 

Ժյուրիի նախագահ, ռոք-քննադատ Սամոն Ֆրիտը հայտարարել է. «Young Fathers-ն իրենից ներկայացնում է բրիտանական քաղաքային երաժշտության բացառիկ տարբերակ, նրանք շատրվանում են հզոր, անսպասելի և դյութիչ գաղափարներ»:

 

Young Fathers-ի կազմում կա երեք երաժիշտ՝ Ալոիզիուս Մասակուին, որը ծնվել է Լիբերիայում, Քայուս Քանկոլեն, որը սերում է Նիգերիայից գաղթածների ընտանիքից, և շոտլանդացի Գրեմ «Ջի» Հասթինգսն Էդինբուրգից: Խումբը կազմվել Է 2008 թականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: