Տեսողական էֆեկտների մասնագետ Սերգեյ Կուդրյավցևը դատապարտվել է 26 տարվա ազատազրկման ՝ ծնողներին սպանելու համար: 48-ամյա տղամարդը հայտնի է այնպիսի ֆիլմերում կատարած աշխատանքի համար, ինչպիսիք են «Ավատարը», «Մատանիների տիրակալը», «Քինգ Քոնգը», «Չարի կացարանը», «Իքս մարդիկ» և այլ հայտնի ֆիլմեր:

Ըստ The Sun պարբերականի, Լոնդոնի արևմտյան Քենսինգթոն քաղաքում գտնվող բնակարանում Կուդրյավցևը սպանել է  մորը `68-ամյա Տատյանային և հորը`69-ամյա  Վլադիմիրին: Վիճաբանությունը տեղի է ունեցել Էնցո անունով մի շան պատճառով: Կուդրյավցևը կարծեւմ էր, որ իր ծնողները լավ չեն վերաբերվում իր ընտանի կենդանուն: Մեղադրյալը ծրագրել էր ծնողների սպանությունը երեք ամիս:

Տղամարդն ինքն է իրեն մեղավոր ճանաչել և խնդրել առավելագույն պատիժ: Կուդրյավցևը երկքաղաքացիություն ունի 'Ռուսաստանի և Նոր Զելանդիայի: