«Love մարդ»-ն արդեն «Ուրիշի փոխարեն» էԱյս ֆիլմի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմի թրեյլերի տարածումից հետո բոլորն ուզում են պարզել՝ ի՞նչ կապ կա գլխավոր հերոսներ Սոս Ջանիբեկյանի և Սաթի Ջանիբեկյանի միջև: Հասարակությունը վստահ է՝ նրանց միջև ազգակցական կապ կա, այ թե ինչ կապ, պետք է պարզել:)

 

 

ESem.am-ի հետ զրույցում Սաթին ասաց, որ իրականում իրենց միջև որևէ կապ չկա: «Ինձ շատ հաճախ են տալիս այդ հարցը, դեռ դպրոցում,  բուհում… մի խոսքով՝ ով լսում է ազգանունս, առաջին հարցը դա է լինում: Նույնիսկ Սոսն է ինձ հարցրել՝ հնարավո՞ր է բարեկամներ ենք :),- նշեց նա և հավելեց,- Պապիկիցս էլ եմ ճշտել, նա ասել է, որ ազգակցական կապ չունենք: Գուցե 7 պորտ այն կողմ ինչ-որ կապ լինի, բայց ազգակցական մոտ կապ չկա»: Ըստ  Սաթիի՝ Սոսի հետ վաղուց են ծանոթ, թեև ֆիլմի շրջանակներում են սկսել ավելի շատ շփվել:

 

 

Դերասանուհին նշեց, որ մարդիկ հաճախ հետաքրքրվում են նաև, թե ինչ կապ ունի «Comedy Club Production»-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Աթուր Ջանիբեկյանի հետ: «Ցավոք, նրա հետ էլ բարեկամական ոչ մի կապ չունեմ»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով իր կերպարին՝ Սաթին հայտնեց, որ ի սկզբանե պետք է  մարմնավորեր Տաթևին, ում դերը խաղում  է Թամարա Պետրոսյանը, իսկ Թամարան պետք է մարմնավորեր Ժասմինին, ում դերն, ի վերջո, ինքն է խաղացել:

 

 

 «Իրականում ես աշխույժ, շարժուն, ճարպիկ մարդ եմ, և  «չիտկաների» ժամանակ բոլորն ասում էին, որ իմ կերպարով ես Ժասմինն եմ: Տաթևն ինձ համար լրիվ նոր կերպար էր: Թեև արդեն համարվել էի այդ դերին, երկրորդ ռեժիսորը՝ Աննա Օզարը, ասաց, որ ինքն ինձ տեսնելով միանգամից տեսել է Ժասիմին: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանն առաջարկեց  փոխել դերերն ու որոշեցինք փորձել: Փորձից հետո հասկացա, որ Ժասմինն ինձ շատ հոգեհարազատ է»,- պատմեց Սաթին ու հավելեց, որ մարմնավորում է ԱՄՆ-ից ժամանած հայ աղջկա, ով գաղտնի գործակալ է:

«Այս դեպքում բազմապիսի կերպարներով եմ ներկայանում: Նախ՝ շատ փակ հագուստով, հետո՝ ավելի ճոխ, սեքսուալ, ապա՝ տնական աղջկա կերպարով: Մի խոսքով՝ իրական կյանքում ինձ ավելի հոգեհարազատ կերպարի եմ մարմնավորում»,- ավելացրեց նա:

 

 

Մասնագիտությամբ տնտեսագետ Սաթի Ջանիբեկյանն այժմ սովորում է Կառավարման ակադեմիայում: Նա աշխատել է Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր Ռուբեն Գևորգյանի օգնական, սակայն զուգահեռաբար նկարահանվել է նաև տեսահոլովակներում, ֆիլմերում: «Պահանջվում է միլիոնատեր», «Poker.am» կինոնկարներում մարմնավորած փոքրիկ դերերին ավելի ուշ փոխարինել են «Կարգին սերիալն» ու «Կարգին սքեթչերի» հիմնական դերերը:

Սաթին նշեց, որ ի սկզբանե դերասանական  արվեստն իր համար հոբբի էր, բայց ավելի ուշ հասկացել է, որ այն իրեն ավելի հոգեհարազատ է: Այժմ նա իրեն ավելի շատ պատկերացնում է այս ոլորտում:

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը