Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես արդեն արդեն հայտնի է, Մոսկվայում այսօր համերգ կունենա:

 

Համերգի նախօրեին ֆրանսահայ շանսոնյեն հյուրընկալվել է Իվան Ուրգանտին՝ "Вечерний Ургант" հաղորդման շրջանակներում և խոսել մի շարք թեմաների շուրջ:

 

Հաղորդման ընթացքում Ուրգանտը նշել է՝ այն, որ հայերն ամբողջ աշխարհում Ազնավուրին սիրում են և թե ինչպես է նրանց աչքերը փայլում, երբ լսում են մեծանում շանսոնյեի անունը, հայրենասիրության հազվադեպ օրինակ է:

 

Այդ առթիվ Ուրգանտն անակնկալ է պատրաստել, և աշխարհի հայերը Skype-ի միջոցով երգել են Ազնավուրի Une Vie D'amour երգը: