LadyNewz.am-ը գրում է.


Միշտ շատ ցավալի է, երբ մեզ դավաճանում է նա, ում վստահում էինք: Առաջարկում ենք միասին դիտարկել այն հարցի պատասխանը, թե արժե՞ արդյոք ներել դավաճանությունը, թե՞ դա կլինի դավաճանություն` ինքներս մեր նկատմամբ:


Դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե արժե՞ ներել այն մարդուն, ով գիտակցաբար դավաճանել է մեզ: Եվ բարդությունն այն չէ, որ «դավաճանություն» բառն ամեն մեկն ընկալում է յուրովի. մեկի համար խաբեությունը հավասար է դավաճանության, իսկ մեկ ուրիշն այն ընդունում է որպես չարաճճություն: Գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս պարզ պատասխան տալ այդ հարցին, դա ներելու ձեր պատրաստակամության աստիճանն է:

 

Անկեղծ, թե ձևական ներում
Տեղափոխեք շեշտադրումը նրանից, թե ի՞նչ պիտի անի մեղավորը` ներում ստանալու համար, այն բանի վրա, թե ինչպիսի՞ ներքին փոփոխություններ տեղի պիտի ունենան ձեր մոտ, որպեսզի գնաք այդ դժվարին ու մեծահոգի քայլին:

 

Օրինակի համար վերցնենք այսպիսի իրավիճակ. երկար և տանջալի վեճից հետո զղջացող դավաճնն ընկնում է ձեր ոտքերի մոտ և ներողամտություն խնդրում: Նա երդվում է, որ սիրում է ձեզ ու այլևս երբեք այլ կնոջ ուղղությամբ անգամ չի նայի: Ձեր սիրտը սեղմվում է նրա և ձեր նկատմամբ խղճահարությունից, ողբում եք միասին անցկացրած տարիների, ընդհանուր երազանքների ու ապագայի ծրագրերի համար: Վրա է հասնում վճռորոշ պահը. դուք էլ ուժ չունեք պահելու սեփական արժանապատվության պաշտպանիչ պատնեշը և ձերբազատվում եք բոլոր հիվանդագին մտքերից` նետվելով սիրելիի գիրկը: Դուք ներում եք նրան, և ջերմ, հաճելի հանգստությունը պարուրում է ձեր սիրտը:

 

Շարունակությունը` այստեղ: