Արքայազն Հարին պատմել է, որ ատում է Twitter-ը, քանի որ կարծում Է, որ սոցիալական ցանցում զետեղված հաղորդագրություններն ու պատկերները «ներխուժում են անձնական կյանք», տեղեկացնում է "The Telegraph"-ը:
Արքայազնն այս հայտարարությունն արել է այն դպրոցում, որտեղ երեխաներն անցնում են Invictus Games առաջիկա մարզական մրցումների ուսուցում, որոնք կազմակերպվել են հաշմանդամ զինվորների համար: Երեխաների հետ աշխատում են Twitter-ի և Facebook-ի աշխատակիցները, որոնք նրանց սովորեցնում են խաղերը տարածել սոցիալական ցանցերում:
Աշակերտներից մեկը հարցրել է Հարիին, թե խաղերի ժամանակ նա կգրի արդյոք Twitter-ում, խաղեր, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 10-ից մինչև 14-ը Լոնդոնի արեւելքի Օլիմպիական պարկում: Դրան Հարին պատասխանել Է. «Ինձ համար շատ բարդ է՝ թվիթներ անել Invictus Games-ի եւ այն մասին, ինչն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ ես իրոք ատում եմ Twitter-ը մասնավոր կյանք ներխուժելու համար: Հուսով եմ, որ դուք բոլորդ հասկանում եք, թե ինչ եմ ես ասում»: