Հարություն Թամրազյանը` երգչուհի Գոհար Հովհաննիսյանի և երաժիշտ Գուրգեն Թամրազյանի տղան, շուտով կդառնա 3 տարեկան: Որդու հետ կապված ամեն բան հիվանդանգին ընդունող երգչուհին ESem.am-ի հետ մեծ ոգևորությամբ խոսեց նրա մասին: «Տղաս դեռ 3 տարեկան չկա, սեպտեմբերի կտոնենք նրա տարեդարձը, ինչի համար արդեն մտատանջության մեջ եմ: Նա արդեն գիտակից երեխա է, ու պետք է այնպիսի բան մտածենք, որ օրն իրոք տոնի վերածվի,- ասաց Գոհարը` նշելով,-  տղայիս նախորդ երկու ծնունդները մեծ շուքով ենք նշել: 1 ամյակին մեծ խնջույք էինք կազմակերպել, այդ օրը նաև մկրտեցինք նրան, երկու տարեկանն ավելի համեստ էր` մանկական սրճարաններից մեկում հավաքվել էին նրա ընկերները:)»:

 

 

Փոքրիկ Հարությունը երևանյան մանկական նախակրթարաններից մեկի սանն է: «Միայն նախակրթարան է հաճախում, այն էլ մի երկու ժամով, շատ անհանգիստ եմ լինում, երբ նա իմ կամ տատիկների կողքին չի լինում: Ճիշտ է` գործի բերումով ես էլ տանը չեմ լինում, բայց որ իմանում եմ ինքը տանն է` տատիկի մոտ, սիրտս հանգիստ է լինում»,- ասաց երգչուհին, ում բացակայության ժամանակ որդու խնամքով սկեսուրը, ավելի հազվադեպ մայրն է զբաղվում: «Տղայիս միայն տատիկներին եմ վստահում, իրենք կարողանում են նրան պահել իմ ուզած ձևով»,- ասաց նա:

Մայրիկի պնդմամբ` որդին դեռ կհասցնի տարբեր խմբակների հաճախել, հիմա անհոգ խաղ անելու ժամանակն է: 3-ամյա Հարությունի նախասիրությունները տարիքի հետ փոխվել են. մայրիկի խոսքով` ավելի փոքր տարիքում նա շատ է սիրել մեքենաներով խաղալ, հետո` գնդակներով, այժմ նրա անբաժան ընկերը տարբեր կենդանիներից կազմված ընտանիքն է:) «Կենդանիների հավաքածու ունի, որոնք միշտ իր հետ են` իր հետ լողանում են, հագնվում, ուտում ու մանկապարտեզ գնում: Նրանց թիվը շատ լավ հիշում է ու Աստված չանի մեկը կորած լինի, լացում է ու ամբողջ տնով սկսում փնտրել»,- պատմեց երգչուհի-մայրիկը:

 

 

Չնայած զբաղված առօրյային` ծնողները հաճախ են զբոսանում երեխայի հետ: «Անգամ ամենազբաղված օրերին, եթե քաղաքում եմ լինում, աշխատում եմ շատ ժամանակ տրամադրել որդուս, միասին զբոսանքի ենք գնում, խաղեր խաղում: Շատ ենք լինում Կենդանաբանական այգում, Մոնումենտում ու Մանկական երկաթուղում: Երջանկանում եմ, որ տղաս իրեն լավ է զգում»,- նշեց Գոհարը` ավելացնելով, որ իրենց հաճախ կարող են տեսնել այգում ֆուտբոլ խաղալիս:

 

 

Երգչուհու հավաստամամբ` Հարությունն իր երգերի ներքո է մեծացել, բայց երբ ինքը երգում է որդու ներկայությամբ, նա ջղաձգվում է ու ամեն կերպ փորձում խանգարել մայրիկին: Գոհարը խոստովանեց նաև, որ շատ է ուզում տղան շարունակի իր գործը: «Ես նախքան երեխա ունենալը  շատ էի ուզում, որ իմ երեխան ամեն ինչով ինձ նման լինի: Երբ Հարությունս ծնվեց ու տեսա` հայրիկին է նման, սկսեցի ինձ ոգևորելու համար ասել` կարևորը արյան կարգն իմ կարգից է, բացի այդ, հայացքն ու աչքերն էլ իմն են: Գուրգենը գիտի, որ այդ հարցերում մի քիչ բծախնդիր եմ, երբ ինչ-որ մեկն ասում է` տղեդ քեզ է նման, կատակով նշում է` հանկարծ Գոհարի մոտ չասեք:)»,- նշեց նա:

Խոսելով տղայի կյանքում մինչ այս եղած կարևորագույն իրադարձությունների մասին`երգչուհին նշեց. «Ինձ համար Հարությունի հետ կապված ամեն պահը մեծ իրադարձություն է, անգամ, եթե ինչ-որ նոր բան է ուտում, որ մինչ այդ չի փորձել»:

 

 

Գոհարը որդու սննդակարգում մի շարք սահմանափակումներ է անում, որոնք մինչ այս երբեք չեն խախտվել: «Ուտելիքի հարցում շատ զգուշավոր եմ, մինչ օրս նա դրսում պատրաստաված ոչ մի սնունդ չի կերել, իր ճաշիկները ես կամ տատիկներն ենք պատրաստում, հյութերից էլ միայն տնական պատրաստած կոմպոտներ է խմում, մեր տանը կատեգորիկ արդելված ենգազավորված ըմպելիքները»,- ասաց երգչուհին` հավելելով, որ հագուստի հարցում արգելքներ չունի, բայց Հարությունն ինքն է դժվարությամբ հարմարվում նոր շորերին: «Նրան նոր հագուստ կամ կոշիկ հագցնելը պատմություն է դառնում: Մինչև ընտելանում է` հոգիներս դուրս է գալիս»,- եզրափակեց ժողովրդական երգչուհին:


Հարությունին ներկայացրեց Մերի Պողոսյանը