Ամերիկյան OK Go այլընտրական ռոք-խումբը թողարկել է նոր երաժշտական տեսագրություն, որտեղ ցուցադրել է տասնյակ բազմազան օպտիկական պատրանքներ: Hungry Ghosts ալբոմից The Writing's On the Wall անվան ներքո երգի հիման վրա ստեղծված նոր տեսահոլովակը, որը լույս կընծայվի այս տարվա հոկտեմբերին, խոստանում Է դառնալ ոչ պակաս հանրաճանաչ, քան նախորդ A Million Ways և Here It Goes Again տեսահոլովակները:

Գործողության վայրը պահեստն է, որը դարձել է երաժիշտների «դիտողական» փորձերի դաշտը: Տեսագրության մեջ օգտատերերը կարող են տեսնել զանազան օպտիկական պատրանքներ:

 

Այսպես, երաժիշտները վերարտադրում են «Քուբ Նեկերի» պատրանքը, քայլում են պատերով, հեծանիվ են քշում գլխիվայր, թռչում են սանդուղքի՝ գոյություն չունեցող աստիճաններով: Մտահղացման իրականացման համար խմբի անդամներից մեկն ստիպված է եղել սափրել մորուքի կեսը:

 

Հրապարակման պահից անցած երկու օրվա ընթացքում OK Go-ի տեսահոլովակն արդեն հասցրել է դիտել ավելի քան երկու միլիոն օգտատեր: