1. Ֆրանց Կաֆկա, Ֆելիցա Բաուեր

31 տարեկան հասակում Կաֆկան առաջին անգամ առաջարկություն է անում իր վաղեմի ծանոթուհուն՝ Ֆելիցա Բաուերին: Այս դեպքը, հավանաբար, Կաֆկայի կյանքի ամենաանհասկանալի դրվագներից է:

Մի քանի շաբաթ անց Կաֆկան ինքը հրաժարվում է իր հարսնացուի հետ ամուսնանալուց և ներողություն է խնդրում: Որոշ ժամանակ անց Կաֆկան նորից խնդրում է Բաուերի ձեռքը: Զարմացած երիտասարդի այս վարքից` Բաուերը նրան ծանոթացնում է ընկերուհու հետ, որպեսզի նա որևէ խորհուրդ տա, թե արժե՞ նրան լուրջ վերաբերվել, թե ոչ, սակայն Ֆելիցայի այս որոշումը ճակատագրական է լինում, քանի որ Կաֆկան սկսում է նոր սիրավեպ հենց այս ընկերուհու՝ Գրետա Բլոհի հետ:

Այս սիրավեպի մասին, իհարկե, Բաուերն իմանում է բավականին ուշ: Կաֆկայի և Բաուերի երկրորդ նշանադրությունը կրկին չեղյալ է հայտարարվում, իսկ սիրային այս թատրոնը տևում է երեք տարի, սակայն ապարդյուն` առանց ամուսնության և ընտանիք կազմելու:

Франц Кафка/ Фелица Бауэр

2. Վլադիմիր Մայակովսկի, Լիլիա Բրիկ

Հեղափոխության կրակոտ բանաստեղծ Մայակովսկին ապրում էր տարօրինակ և «բազմազան» անձնական կյանքով: Սակայն Մայակովսկիի կյանքի հիմնական կիրքը, մուսան և տանջանքը միաժամանակ եղել է Լիլիա Բրիկը:

Խարիզմատիկ և հաշվարկված Լիլյա Բրիկն անկեղծորեն հիացած էր բանաստեղծով, սակայն, այդ ամենով հանդերձ, կարողանում էր հմտորեն ուղղորդել և շահարկել նրան: Նրանք հանդիպում են միմյանց 1915 թվականին, իսկ երեք տարի անց, Մայակովսկին նրան մատանի է նվիրում, որի վրա գրված է լինում՝ «սիրում եմ»: Բրիկին շուտով գրանցվում է Մայակովսկիի` Պետրոգրադի բնակարանում, իսկ 1919 թվականին նրանք տեղափոխվում են Մոսկվա` չկիսելով իրենց մտերիմների հետ անձնականի և որոշումների մասին ոչինչ:

«Հիշե′ք` Լիլյան իմ կինն է»,- ասել է Մայակովսկին մեկին, ով փորձել է ոչ հարիր արտահայտվել նրա սիրելի կնոջ մասին: 1924 թվականին նրանց հարաբերությունները վերջ դրվեցին Բրիկի կողմից: Ի դեպ, նա այս հարաբերություններում միշտ զբաղեցնում է առաջատար դիրք և հաճախ էր հրապարակավ Մայակովսկիին կոչում «ձանձրալի» ՝ հայտարարելով, որ նրան, ըստ էության, տառապելն օգտակար է, քանի որ դրա արդյունքում գոնե «լավ պոեզիա է ստեղծվում»:

Владимир Маяковский/Лиля Брик

3Ուիլյամ Բերոուզ, Ջոան Վոլմեր

Հայտնի ամերիկացի գրող Ուիլյամ Բերոուզը և նրա սիրելի կինը՝ Վոլմերը, ակտիվորեն օգտագործում էին թմրանյութեր և տեղափոխվել էին Ամերիկա` ավելի լավ կյանք փնտրելու նպատակով: Նրանք մարիխուանա էին աճեցնում` փորձարկելով բույսի ազդեցությունն ու որակը իրենց ընկերների հետ: Նրանց մոտ Վոլմերն էր ներկայացնում տառապող սիրեցյալի կերպարը. նա ավելի շատ էր սիրում Բերոուզին, քան հակառակը:

Բերոուզը հիմնականում զվարճանում էր առանց Վոլմերի` նախընտրությունը տալով հիմնականում տղաներին, Ջոանը նույնպես առանց ամուսնու հաճելի ժամանակ էր անցկացնում, սակայն միշտ վերադառնում էր իր միակ և անկրկնելի սիրեցյալի մոտ:

1951 թվականի սեպտեմբերի 6-ին Բերոուզը որոշում է զարմացնել իր հյուրերին՝ կրկնելով Վիլհեմ Տելի սխրանքը (դաժան կառավարիչը ստիպում է Տելին նետով խփել խնձորին, որը դրված էր նրա որդու գլխին: Տելը հաջողությամբ կատարում է այն՝ առանց վնասելու իր տղային): Ջոանը վերցնում է բաժակը, դնում է իր գլխին և սպասում կրակոցի: Բավական խմած Բերոուզը կրակում է և սպանում կնոջը՝ խփելով անմիջապես գլխին: Հետագայում նա հիշում է, որ հատկապես այդ դժբախտ պատահարի հիշողությունները նրան դարձրին գրող:

Уильям Берроуз/Джоан Воллмер

4. Դիլան Թոմասը, Քեթլին Մակնամարա

Ուելսցի գրող Դիլան Թոմասը և Քեթլին Մակնամարան հանդիպել են միմյանց Լոնդոնի պանդոկներից մեկում: Նա դրել է Թոմասի գլուխն իր ծնկներին և անմիջապես նրան ամուսնության առաջարկություն է արվել:

Ձեռք բերված ամուսնական համաձայնությունը պետք նշվեր, և զույգը կազմակերպում է իր հնգօրյա ուղևորությունը: Այնպես որ, նրանք սկսում են միասին ապրել, այսպես ասած, խմիչքի և ընտանիքի որոշակի մոդելի ներքո: Նրանք երկուսն էլ լիովին չէին հարմարվում ընտանեկան առօրյա կյանքին, սակայն ունեցան երեք երեխա:

Թոմասն ու Մակնամարան հաճախ էին վիճում` առաջին հերթին, խմելու համար: Թոմասը խմիչքի հետ մեկտեղ շատ ակտիվորեն սիրավեպեր էր ունենում, թե′ կանանց և թե′ տղամարդկանց հետ:

1953 թվականին Դիլան Թոմասն ընկնում է զառանցանքների, ապա կոմայի մեջ, իսկ հետո` այն աշխարհ: Ինչպես պատմում է լեգենդը, կինն իմանալով, որ իր ամուսինը մահանում է, վազում է բժշկական սենյակ՝ գոռալով «Այս սրիկան արդեն մեռել է»: Նա` ինքը, մահանում է քառասուն տարի անց: 1994 թվականին տպագրվում է Քեթլին Մակնամարան օրագիրը, որտեղ ասվում էր, որ սիրում է իր ամուսնուն, և նրանց հարաբերություններն այնքան էլ սարսափելի և ցավալի չէին, որքան կարծում էին շատերը:

Дилан Томас/Кейтлин Макнамара

5. Ֆիցջերալդ, Զելդա Սեիր

Ֆիցջերալդի հարաբերություններն իր կնոջ հետ՝ նրա կյանքի կեսն էին: Նրանք ամուսնացել են 1920 թվականին, սակայն ծանոթացել են ավելի վաղ, երբ հաջողակ իրավաբանի դուստրը` Զելդա Սեիրը, դեռ անչափահաս էր: Երբ գրողը հաջողություններ ունեցավ, զույգ դարձավ սկանդալային նորությունների գլխավոր կիզակետը` հատկապես դեղին մամուլի համար:

Որոշ ժամանակ անց սկսեցին շրջանառվել այն լուրերը, որ Զելդայի մոտ ի հայտ են եկել խելագարության որոշ նշաններ: Աղմուկն այս զույգի շուրջ ավելի մեծացավ, երբ Զելդան խանդի հողի վրա իրեն նետեց ռեստորանի աստիճաններից վար:

Այս միջադեպից հետո հասարակությունն ավելի հաստատուն կերպով սկսեց հավատալ նրա հոգեկան շեղումների մասին լուրերին: 1930 թվականին նրա մոտ ախտորոշվեց շիզոֆրենիա հիվանդությունը. նա մի քանի տարի բուժվեց տարբեր բուժհաստատություններում, որտեղ նրան ուղեկցում էր գրողը: Որոշ ժամանակ անց Ֆիցջերալդն ամեն ինչ թողնում է և վերադարնում ԱՄՆ, իսկ մեկ տարի անց Զելդային տեղափոխվում են Հյուսիսային Կարոլինայի հիվանդանոցներից մեկը: Ֆիցջերալդն այդ պահին հիացած էր մեկ այլ կնոջով, և կիրքն ու արբեցղությունը նրան անկառավարելի էին դարձրել:

Սակայն, անկախ ճակատագրի պարգևած դառը օրերից` նրանք համարվում են գրական ասպարեզում ամենասիրառատ զույգերից մեկը: Ֆիցջերալդի հարբեցողության և Զելդայի հոգեկան հիվանդության, Սքոթի մասնագիտական վերելքների-վայրէջքների և Զելդայի հասարակական մեկուսացման ընթացքում Սքոթ և Զելդա Ֆիցջերալդների` իրար հանդեպ նվիրվածությունը տևել է ավելի քան 22 տարի: Այս երկու հմայիչ և չափազանց տաղանդավոր գրողների սիրո պատմությունը կարելի է տեսնել նրանց 33 նամակներում:

Френсис Скотт Фитцджеральд/Зельда Фитцджеральд