50 կիլոգրամ քաշով ամերիկուհի Միշել Լեսկոն առաջին տեղն Է զբաղեցրել հոթ-դոգեր ուտելու մրցումներում, որոնք անցկացվել են Չիկագոյի արվարձանում:
Նա խմորով 28 նրբերշիկը կերել է տասը րոպեում: Նրա գլխավոր մրցակից Էրիկ Բուքերը կերել է մեկ նրբերշիկով պակաս, թեև Լեսկոյից քառապատկ ծանր քաշ ունի: Ընդամենը մրցումներին մասնակցել է ութ մարդ:
Մրցույթից հետո Լեսկոն խոստովանել է, որ այժմ ինքը երազում է «համեղ աղցանի» մասին:
Առայժմ 30-ամյա հաղթողն անցել է սոսկ ընտրական փուլը: Մրցման եզրափակիչը կկայանա ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին: Գլխավոր հաղթողը կստանա մանանեխի գույնի՝ հաղթողի գոտի, ինչպես նաև մի ամբողջ տարվա հոթ-դոգերի պաշար և դրամական պարգև՝ տասը հազար դոլարի չափով: