Կաննի 67-րդ փառատոնում հաղթելու վստահ հայտ է ներկայացրել բելգիացի Դարդեն եղբայրների՝ նախօրյակին գլխավոր մրցույթում ցուցադրված «Երկու օր, մեկ գիշեր» (Deux Jours, Une Nuit) կինոնկարը: Հաջողության դեպքում ռեժիսորները համաշխարհային կինեմատոգրաֆի պատմության մեջ կմտնեն որպես երեք «Ոսկե արմավենու ճյուղերի» առաջին դափնեկիրներ:

 

Դարդենները Կաննի փառատոնի բարձրագույն պարգևն արդեն նվաճել են 1999 և 2005 թվականներին «Ռոզետան» և «Զավակը» կինոնկարների համար: 2011 թվականին ռեժիսորները «Հեծանվով տղան» ֆիլմի համար ստացել են կինոֆորումի Մեծ մրցանակը, որն ունի նշանակությամբ երկրորդ մրցանակի կարգավիճակ:

 

Ավանդաբար Դարդեն եղբայրների գործերն աչքի են ընկնում սուր սոցիալական հնչողությամբ: «Երկու օր, մեկ գիշեր» ժապավենը բացառություն չի կազմել: Դրա սյուժեն երիտասարդ կնոջ փորձերն են խուսափելու աշխատանքից ազատվելուց, որը խաղացել Է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Մարիոն Կոտիյարը: Բայց դրա համար նա պետք Է երկու օր և մեկ գիշեր ծառայակիցներին համոզի հրաժարվել իրենց հասանելիք պարգևավճարից:

 

«Երկու օր, մեկ գիշեր» ժապավենի ցուցադրությամբ գլխավոր մրցույթում ներկայացված ֆիլմերի քանակը հասել Է 12-ի: Հերթական երկու ժապավենները կցուցադրվեն մայիսի 21-ին: Դրանք են՝ ֆրանսիացի ռեժիսոր Միշել Խազանավիչուսի «Որոնում» (The Search) և հռչակավոր Ժան Լյուկ Գոդարի՝ 3D-ով նկարահանված «Մնաք բարով, բառե՛ր» ֆիլմերը: