Led Zeppelin լեգենդար ռոք խումբը, որը 1980 թվականին դադարեցրել Է իր գործունեությունը, հայտարարել Է մինչ այժմ չհրատարակված երկու նոր տրեկների թողարկման մասին:

 

Առաջինը՝ "Keys to the Highway" դասական բլյուզը, ձայնագրվել Է 1970 թվականին, երկրորդը՝ նրանց հանրաճանաչ "Whole Lotta Love" հիթի վաղ տարբերակներից մեկն Է, տեղեկացնում Է BBC-ն:

 

Երկու տրեկներն Էլ կներառվեն Led Zeppelin-ի առաջին երեք ալբոմների վերահրատարակությունների ժողովածուում, որը կուղեկցվի երգերի այլընտրանքային տարբերակների մի քանի սկավառակներով, 1969-ից մինչեւ 1970 թվականն ընկած ժամանակաշրջանում խմբի կենդանի կատարումների ձայնագրություններով 7 փորձերի հատվածներով:

 

Ռելիզը նախատեսված Է այս տարվա հունիսին: