Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը այսօր երեկոյան հանդիսատեսի դատին կներկայացնի ամերիկահայ դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի հեղինակած «Խաչատրյան» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերան: 2003 թվականին նկարահանված, Հոլիվուդի կինոփառատոնի մրցանակակիր այս ֆիլմը պատմում է մեծանուն կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործական ուղու մասին: Երեկոյին ներկա կլինեն ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ռոզեն, պրոդյուսերներ Դորա Սերվիարյան-Կյունը և Ռոբերտ Լուրենս Կյունը:

 

Կինոդիտումին հաջորդեց Սուրբ Հարության տոնին նվիրված ընդունելություն:

 

Ապրիլի 16-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ներկայացրեց Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը` ստեղծագործության բոլոր ժամանակների լավագույն մեկնաբաններից մեկի` անվանի դաշնակահարուհի Դորա Սերվիարյան-Կյունի (ԱՄՆ) մենակատարությամբ: