Օրերս հոլիվուդյան 50-ամյա դերասան Ջոնի Դեպը արտասահմանյան մի տաբլոիդի պատմել է երեխաների հանդեպ իր վերաբերմունքի և ապագայի` հայրական իր պլանների մասին: «Կարիբյան ծովի ծովահենները» և  «Էդվարդ ձեռքեր-մկրատներ» ֆիլմերի աստղը հայտարարել է, որ չի պատրաստվում սահմանափակվել երկու երեխայով. «Ես պաշտում եմ երեխաներին: Ես շատ կցանկանայի հարյուրից ավելի երեխա ունենալ»,— ոգևորությամբ պատմել է Ջոնի Դեպը: Հիշեցնենք, որ իր նախկին կնոջից` Վանեսա Պարադիից, դերասանն ունի 14-ամյա աղջիկ ` Լիլի Րոուզը և 11-ամյա որդի` Ջեքը: Հիմա աստղը հանդիպում է 27-ամյա դերասանուհի Էնբեր Հերդի հետ: Սիրահարները հիացած են միմյանցով և շուտով պատրաստվում են ամուսնանալ: