1in.am-ը գրում է.

 

Շատ ղեկավարներ չեն քաջալերում աշխատավայրում ճաշելը, սակայն, գերմանացի գիտնականների կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գրասենյակային աշխատողների համար դա ճաշելու լավագույն տարբերակն է: Համեմատական փորձերը ցույց են տվել, որ աշխատավայրում միայնակ ճաշելը, ճաշից հետո չի նվազեցնում աշխատունակությունը: Իսկ այն աշխատողների համար, ովքեր ընկերների հետ միասին ճաշում են սրճարանում, ճաշից հետո որոշ ժամանակ է անհրաժեշտ աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Նրանց աշխատունակությունը վերականգնվում է ճաշից 1-1,5 ժամ անց, իսկ որոշ դեպքերում նրանք քնատ են դառնում և այդպես էլ մինչև աշխատանքային օրվա վերջը չեն կենտրոնանում, գրում է kedem.ru-ն: