Life.panorama.am-ը գրում է.

 

Շվեդիայի երիտասարդության հարցերով ազգային խորհուրդը զարմացած էր իր իսկ հետազոտությունների արդյունքներից, համաձայն որոնց' երկրում մարմնավաճառությամբ զբաղվող տղամարդկանց քանակությունն ավելի շատ է, քան' կանանց: Շվեդիայում հնագույն մասնագիտությամբ զբաղվում է տղամարդկանց 2,1%-ը, իսկ կանանց'0,8%-ը: Մարմնավաճառների միջին տարիքը 16-ից 25 տարեկանն է:

Սոցիոլոգները դեռ չեն կարողանում միանշանակ գնահատակն տալ ստեղծված իրավիճակին: Վարկածներից մեկն այն է, որ տղամարդ մարմնավաճառների մեծ մասը հոմոսեքսուալներ են, որոնք այդպես համատեղում են իրենց սեռական հակվածությոնները փող աշխատելու հետ:

Հետաքրքրականն այն է, որ մարմնավաճառների հաճախորդների միջին տարիքը նույնպես չի գերզանցում 26 տարեկանը: