ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգում հայտնաբերվել Է հին ոսկեդրամների գանձ՝ 10 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ընտանեկան զույգը, շանը զբոսանքի դուրս բերելով այգի՝ սեփական տնից ոչ հեռու՝ ծառի տակ, գտել Է հորած փոքրիկ դույլ՝ լիքը լցված ոսկեդրամներով, որոնք թվագրված են 1847 - 1894 թվականներով:

 

Ընդամենը գաղտնարանում եղել Է 1,4 հազարից փոքր-ինչ ավելի մետաղադրամ՝ գերազանց վիճակում, ինչը պաշտոնապես հավաստել Է պրոֆեսիոնալ դրամագետ Դևիդ Հոլլը Սանտա Անայից: Մետաղադրամներից մի քանիսը, նրա խոսքով՝ գնահատվում են 27 հազար դոլար, իսկ կան նաև այնպիսիները, որոնց արժեքը գերազանցում Է 1 միլիոն դոլարը: