Tert.am-ը գրում է.

 

Բրազիլիայի հետազոտական ինստիտուտը, որը զբաղվում է Ամազոնիայի ուսումնասիրությամբ, երեկ հայտնել է կենդանական աշխարհի միաժամանակ 155 նոր տեսակի և 14 նախկինում անհայտ բույսերի հայտնաբերման մասին, գրում է РИА Новости-ն։

Ըստ լատինամերիկյան ԶԼՄ-ների տեղեկությունների՝ այդ բացահայտումները գիտնականներն արել են վերջին 4 տարվա ընթացքում։ Հայտնաբերվածի մեծ մասը սարդազգիների նոր տեսակներն են, ինչպես նաև ձկները, թռչունները և սողունները։

Միակ կաթնասունը փոքր կապիկն է, որը կոչվել է իր բնակության վայրի՝ Ռոնդոնիա բրազիլական նահանգի անունով՝ Mico rondoni։