USB ֆլեշ-կրիչների սիրիահարների համար Victorinox և Bonfort ընկերությունները ստեղծել են մի նոր մոդել, որը ձեռք բերելու համար անհրաժեշտ է 7 հազար դոլար վճարել: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այն ամբողջովին պատրաստված է մաքուր ոսկուց և, բացի այդ, պատված է ադամանդե քարերով: Թանկարժեք ֆլեշ-կրիչը պատրաստելու համար վարպետներն օգտագործել են 630 ադամանդե բյուրեղիկներ: Սակայն հայտնի չէ, թե ընդհանուր քանի կարատ ադամանդ է օգտագործվել: Սարքի հիշողությունը կազմում է 64 գիգաբայթ: