Վերջերս միջազգային ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում գտնվող Ռաջերսի համալսարանում հատուկ դասընթացներ կսկսվեն՝ նվիրված ճանաչված r’n’b ոճի երգչուհի Բեյոնսեին։

 

Հայտնի է, որ դասընթացները կոչվելու են Politicising Beyoncé, և դրանք ուսուցանվելու են Կանանց ու գենդերային դասընթացների բաժնում։

 

Այս կապակցությամբ բրիտանական The Telegraph պարբերականը որոշել է ներկայացնել տարբեր համալսարաններում առաջարկվող 5 ամենաանհեթեթ դասընթացները։

 

1. Հարի Փոթերին նվիրված դասընթացներ

Դասընթացն առաջարկում է բրիտանական Դարհեմի համալսարանը, որի ընթացքում ուսումնասիրվում են հետևյալ թեմաները՝ ծիսակատարություններ, կողմնապահությունն ու անհանդուրժողականությունը դասասենյակում, խուլիգանություն, ընկերություն ու միասնություն։

 

2. Զոմբիի դասընթացներ

Ամերիկյան Բալթիմորի համալսարանը խոստանում է այս դասընթացները հաճախողներին ամբողջովին պատրաստել զոմբիների հարձակմանը։ Դրանց ընթացքում ուսանողներին սովորեցնում են գրել սարսափ ժանրի սցենարներ, հրեշների մասին պատմող ֆիլմի համար պաստառներ նկարել, ինչպես նաև արյան ու աղիների թեմայով մոդուլներ հանձնել։

 

3. Դևիդ Բեքհեմին նվիրված դասընթացներ

Բրիտանական Սթաֆորդշիրի համալսարանը Միացյալ Թագավորության ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկին՝ Դևիդ Բեքհեմին, նվիրված դասընթացներ է առաջարկում, որոնց ընթացքում խոսվում է ֆուտբոլային մշակույթի մասին։

 

Շարունակությունը՝ այստեղ: