Ռումինիայում ձերբակալվել է հաքերն, ով կասկածվում է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի և այլ քաղաքական գործիչների էլեկտրոնային փոստի հասցեները կոտրելու մեջ: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:

Իրավապահները նշում են, որ հենց նա է ցանցում Guccifer անունով հայտնի կերպարը, ով տարածում էր բարձրաստիճան պաշտոնյաների էլեկտրոնային փոստերում գտնվող գաղտնի տեղեկատվությունը:

Հաքերի ամենահայտնի արարքը եղել է անցած տարվա փետրվարին Ջորջ Բուշի անձնական նամակները կոտրելը և ԱՄՆ նախկին նախագահի՝ լոգարանում արված ինքնադիմանկարները հրապարակելը: