23-ամյա, նախկինում երիտասարդ տղա Ադեշը, ով ծագումով մուսուլման է, ծախսել է մոտ 8000 ֆունտ ստերլինգ՝ կին դառնալու և սիլիկոնե փարթամ կրծքեր ունենալու համար: Այս մասին հայտնում է Mail Online-ը:
Ադեշն' անվանափոխվելով Ամելյա Մալտեպ, մեծ նպատակներ և ծրագրեր է կապում «Միսս Աշխարհ» մրցույթի հետ և պատրաստվում է մասնակցել աշխարհի ամենահայտնի գեղեցկության մրցույթին:
Ամելյան ապրում է իր անձնական մարզչի հետ, ով նաև նրա զուգընկերն է:
«Ես գիտեմ, որ եթե հավատամ Աստծուն և իմ ուժերին, ապա կարող եմ իրականացնել իմ կյանքի յուրաքանչյուր երազանք»,- ասել է 23-ամյա տրանսվեստիտը:
Ամելյան' ծնված լինելով որպես տղա, խոստովանում է, որ իրեն միշտ թվացել է, որ գտնվում է սխալ մարմնում:
«Որպես տղա' ես ինձ «անհարմար» էի զգում և որոշեցի, որ կարող եմ դիմել հատուկ վիրահատական միջոցների և փոխել իմ սեռը: Դա շատ հետաքրքիր պահ էր. այդ ժամանակ ես հասկացա, որ կարող եմ դառնալ այն մարդը, որին իրականում պատկանում է իմ հոգին»,- նշում է Ամելյան:
Այսպիսով՝ երիտասարդը ծախսել է 6000 ֆունտ ստերլինգ' կրծքերի վիրահատության և 2000 ֆունտ ստերլինգ մազահեռացման համար:
Չնայած Ամելյան դեռ չի ավարտել իր սեռափոխության վերջնական գործընթացը, բայց նա ապրում է ինչպես լիարժեք կին՝ իր զուգընկեր Չարլզի հետ:
«Ես սկզբում չգիտեի, որ Ամելյան տրանսվեստիտ է, բայց երբ իմացա, զարմացա, քանի որ նա իրեն հիանալի է դրսևորում որպես կին»,-ասել է Ամելյայի զուգընկերը:
«Իհարկե, իմ ընտանիքի անդամների համար շատ դժվար էր համակերպվել այն մտքին, որ ես կերպարանափոխվել եմ և դարձել գայթակղիչ կին: Բայց նրանք ընդունեցին ինձ և շարունակեցին սիրել այնպիսին, ինչպիսին կամ»,-ավելացրել է գեղեցկուհի տրանսվեստիտը: