Eharmoni ծանոթությունների կայքի աշխատակիցներն անցկացրել են լայնածավալ փորձարկում 1000 կանանց և 1000 տղամարդկանց մասնակցությամբ: Դրա նպատակը եղել է պարզել այն չափորոշիչները, որոնց դեպքում ստեղծվում են ամուսնական ամուր կապեր: Նրանց հետաքրքրել է' ինչն է միավորում զույգերին երկար տարիներ:

Արդյունքում հաստատվել է, որ տարբեր բնավորություն ունեցող անձինք ձգում են միմյանց: Չնայած կան նաև բացառություններ: Դա վերաբերվում է զույգերին, որոնք հեշտ են գալիս փոխզիջման և այսպիսով հարթում են ծագած հակասությունները:

Պարզվել է, որ ֆիզիոլոգիական առումով միմյանց համար ավելի գրավիչ են տարբեր ռասաների զուգընկերները: Եվ դա սեռական էկզոտիկա չէ, այլ բնազդ՝ գենետիկ մակարդակով: Ապացուցվել է, որ խառնածին ամուսնություններից ծնված երեխաներն ավելի բարդ գեներ ունեն: