Ladynews.am-ը գրում է.

 

90-60-90 մոդելային կառուցվածքով կանայք այլևս գրավիչ չեն տղամարդկանց համար:

Ավստրիալացի գիտնականները պարզել են, որ ուժեղ սեռի ներկայացուցիչներին այլ կառուցվածքով կանայք են սկսել հետաքրքրել: Մասնագետները հարցում են անցկացրել՝ խնդրելով 100 պատանի ուսանողների գնահատել 200 ուսանողուհիների գեղեցկությունը: Պարզվել է, որ տղամարդկանց մեծամասնությանը գրավում են ոչ թե մոդելային կառուցվածքով, այլ լրիվ այլ արտաքին տվյալներ ունեցող աղջիկները: Այսպես, հարցումները ցույց են տվել, որ տղամարդկանց համար սեքսուալ ու գրավիչ են այն աղջիկները, ովքեր ունեն 163 սմ հասակ, իրանի' 76 սմ, կոնքերի՝ 100 սմ չափեր:

Գիտնականները պարզել են նաև, որ երկար ոտքերով ու ատլետիկ կառուցվածքով, ինչպես նաև բարբի-աղջիկներին ևս տղամարդիկ սեքսուալ չեն համարում: