Ջարդված Ferrari Dino GT4 մեքենան, որն արդեն պիտանի չէ վերականգման համար, փարիզյան FIAC ժամանակակից արվեստի ցուցադրությունում վաճառվել է 181.185 եվրոյով, ինչը 6 անգամ գերազանցում է սարքին նմանօրինակ մեքենայի գնին: Այս մասին հաղորդում է Motor-ը:

Մեքենան յուրօրինակ արվեստի գործ է, որը 1993 թվականին ստեղծվել է Բերտրան Լավյեի կողմից: Քանդակը գնվել է Թուրքիայի բնակչի կողմից, ում անունը չի նշվում: Սարքին վիճակում գտնվող Ferrari Dino GT4 մեքենան Եվրոպայում հնարավոր է գնել մոտ 30.000 եվրոյով:

Այս սպորտային մեքենան Bertone ատելյեի կողմից ստեղծվել էր 1973 թվականին: Այն ուներ 8 մխոցային, 3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որը հասնում էր 255 ձիաուժ հզորության: