2000թ-ին նա համարվում էր ամենաթանկ վարձատրվող մոդելներից մեկը՝ լինելով ընդամենը 20 տարեկան:

Բրիտանացի հայտնի սուպերմոդել Քեյթ Մոսը ծնվել է 1974թ-ին Կրոյդոն քաղաքում: Աղջկա ծնվելուց հետո, ընտանիքը լքեց հայրը՝ թողնելով երկու երեխաներին և կնոջը միայնակ: Քեյթի մոր՝ Լինդային, մնաց միայն պայքարել՝ սեփական գոյությունը պահպանելու և աղջիկներին մեծացնելու համար: Նա ընդունվեց աշխատանքի՝ որպես մատուցողուհի, ինչքան էլ փորձեց աղջիկներին բարեկեցիկ կյանք ապահովել, միևնույն, է դժվարություններն այնքան շատ էին, որ միայնակ ոչինչ անել հնարավոր չէր: Աղջիկների մանկությունն ընթացավ անհրապույր, ձանձրալի ու տխուր: Նրանք չունեցան որևէ պայծառ կետ իրենց կյանքում, իսկ ապագան էլ տեսնում էին մատուցողուհու կամ վաճառողուհու աշխատանք անելիս:

600x580

Երևի թե կյանքում իսկապես պատահականություններ չեն լինում. Լինդան երկար ժամանակ փող էր հավաքել, որպեսզի աղջիկներին կարողանար տանել ճամփորդության՝ այլ քաղաք տեսնելու: Դեպի Նյու Յորք ուղևորվելու ժամանակ օդանավակայանում նրանք հանդիպում են գործնական, ինչպես նաև գեղեցիկ տեսք ունեցող մի կնոջ՝ Սառա Դուգլաս անունով, ով, ինչպես հետագայում պարզվեց, մոդելային գործակալության ղեկավար էր: Վերջինս անմիջապես նկատեց Քեյթի՝ մոդելի կառուցվածքին համապատասխան արտաքին տվյալները: 14-ամյա աղջնակը հենց այդտեղ էլ ստացավ առաջարկ՝ աշխատելու որպես մոդել:

600x580

Ընդամենը երկու տարի անց Քեյթը հայտնվեց է «Face» ամսագրի շապիկին: Աշխատանքը, սակայն, իր հետ բերեց նաև նոր շրջապատ և հետաքրքրություններ: Ամեն երեկո աղմկոտ միջավայրում լինելը, երեկույթները, որոնց ընթացքում Քեյթը անտարբեր չմնաց ո´չ խմիչքի, ո´չ ծխախոտի, ո´չ սեքսի հանդեպ, հետագայում թողեցին իրենց ազդեցությունը նրա կարիերայի վրա: Այս շրջանում սիրային հարաբերություններ հաստատեց լուսանկարիչ Մարիո Սորենտիի հետ: 1990թ-ից էլ Քեյթն սկսեց նկարահանվել գովազդներում, իսկ 1992թ-ից նորաձև բրենդ «Calvin Klein»-ը նրան առաջարկեց կնքել 4 միլիոն դոլարի համագործակցության պայմանագիր:

600x580

Շուտով Քեյթի եկամուտները սկսում են ավելանալ՝ օրը 10 հազար դոլարով: Չնայած դրան՝ մոդելին ապագան առանձնապես չի հուզում, և նա սկսում է աջ ու ձախ վատնել աշխատած փողերը: Այնպիսի գումարներ է ծախսում, որոնց մասին շատերը երազել անգամ չէին կարող: Թվում էր, թե նրա մոտ ամեն ինչ լավ է, վերջապես հրաժեշտ է տվել ծայրահեղ աղքատությանը և մնում է՝ երջանիկ լինի և վայելի կյանքը: Բայց անձնական կյանքն ընթանում է այնպես, ինչպես շատերի մոտ՝ փող կա, բայց երջանկություն' ոչ:

600x580

Սորենտիի հետ հարաբերությունները շարունակվում են այնքան ժամանակ, մինչև Քեյթը, երեկույթներից մեկի ժամանակ, ծանոթանում է Ջոնի Դեպին, ով այդ շրջանում ոչ թե նկարահանվում էր, այլ տարված էր թմրադեղերով: Հարաբերությունները, խմիչքն ու թմրամիջոցները սկսվեցին և ավարտվեցին նույնքան արագ. շուտով Դեպը հեռանում է ֆրանսիացի դերասանուհի Վանես Պարադիի մոտ, հենց նա էլ օգնում է Ջոնին՝ բուժվելու այդ վնասակար կախվածություններից:

600x580

Ջոնի Դեպից հետո Քեյթը շատ տղամարդկանց է փոխում, անգամ ասում էին՝ Ջեկ Նիկոլսոնի հետ է սիրային հարաբերություններ ունեցել: Այս ամենից դուրս՝ Քեյթն ունեցել է նաև շատ լուրջ հարաբերություններ, երբ քիչ էր մնացել՝ ամուսնանա: Ջեֆերսոն Հեկոմի հետ նրա կապն իրոք շատ լուրջ էր, վերջինիս անգամ աղջիկ է պարգևում,սակայն, ի վերջո, լքում է նրան ասելով. «Դու չափից շատ լավն ես ինձ համար»:

600x580

90-ականներին Քեյթն արդեն ուներ նույնքան ճանաչվածություն, որքան Նաոմի Քեմփբելն ու Սինդի Քրոուֆորդը: Քեյթն ամենուր էր, բոլոր ճանաչված ամսագրերի շապիկներին, նրա մասին գրքեր էին գրում, առաջարկում նկարահանվել կինոյում: Բայց այս ամենի համար Քեյթը թանկ վճարեց: 1998թ-ին հայտնվեց հոգեբուժական հիվանդանոցում, ինչքան էլ փորձեր արվեց թաքցնելու նրա՝ այնտեղ հայտնվելու իրական պատճառները, միևնույնն է բոլորին արդեն հայտնի էր՝ Քեյթը բուժվում էր ալկոհոլից ունեցած կախվածությունից: Այդ փաստն անգամ ինքը՝ Քեյթը, չէր խոստովանում: Մի անգամ նրան հարցրել են՝ «Ճի՞շտ է, որ Դուք խնդիրներ ունեք խմիչքի հետ», «Խմիչքը խնդիրներ ունի ինձ հետ»,- պատասխանել է մոդելը:

600x580

Քեյթ Մոսը հիվանդանոցից դուրս գրվեց չորս տարի անց՝ բուժված և 4կգ գիրացած: 2005թ-ին նա ծանոթանում է «Babyshambles» խմբի մենակատար Պիտ Դոերտիի հետ: Չնայած շատերն էին նրա ընտրությունն անհաջող համարում, բայց Քեյթը վստահ էր իր ընտրության մեջ: Երեկույթներից մեկի ժամանակ, երբ նոր ալբոմի ձայնագրության աշխատանքներ էին ընթանում, Քեյթն ու Պիտը վերջնականապես բացահայտվեցին՝ նրանց նկատեցին պապարացիները՝ թմրադեղ օգտագործելուց, ամենուր հայտնվեցին այդ լուսանկարները: Մոդելի հետ բոլոր գործակալություններն ու նորաձևության տները խզեցին պայմանագրերը, Իսկ մեկ շաբաթ լռելուց հետո, Քեյթը խոստովանեց՝ թմրադեղեր է օգտագործում և կրկին հայտնվեց հիվանդանոցում, բայց արդեն սեփական նախաձեռնությամբ և բուժվելու մեծ ցանկությամբ:

600x580

Որոշ ժամանակ անց Քեյթը վերադարձավ բնականոն կյանքի, նրան աջակցեցին Էլթոն Ջոնն ու Ստելլա Մաքարթնին՝ լրագրողների արարքը դատապարտելով: Վերջիններիս աջակցությունն իր գործն արեց. շուտով Քեյթը նորից առաջարկներ ստացավ և սկսեց զբաղվել իր աշխատանքով:

Մոդելն իր կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի հանրահայտ նորաձևության տների հետ, ինչպիսիք են Gucci, Dolce & Gabbana, Louis Vuitton, Versace, Chanel, Missoni, Dior, Longchamp, David Yurman:

Չկա ոչինչ ավելի հաճելի, քան զգալ, որ նիհար ես:

Եթե ուզում ես լինել անփոխարինելի, աշխատիր չնմանվել ոչ մեկի:

Վաղուց հասկացել եմ՝ լավագույն բանը մարդու համար բնությունից տրված անհատականությունն է:

Հոգնածությունը մեղք է:

Ես ուզում էի հեռանալ մոդելային աշխարհից, բայց այն առանց Մոսի չի կարող գոյություն ունենալ:

Կյանքը խաղ է, կհաղթես, թե կպարտվես կարևոր չէ, կարևորը՝ ուրախանաս:

Իդեալական տղամարդը չի ծխում, չի խմում, չի խաղում, չի վիճում և գոյություն չունի:

Ամեն ինչի հինն ինձ դուր է գալիս, բացառությամբ տղամարդկանց:

Ցանկացած թերություն հնարավոր է դարձնել առավելություն:

 

Շողիկ Գալստյան