Ամիսներ շարունակ ESem.am-ը խնամքով թաքցնում էր դերասան Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի ընտանիքի համալրման մասին լուրը, քանի որ զույգը չէր ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ զույգի առաջնեկը ծնվել է: Ժամեր առաջ նրանք աղջիկ են ունեցել, ում անվանակոչել են Մարթա:
ESem.am-ը շնորհավորում է իր լավագույն բարեկամներին' բալիկի ծննդյան կապակցությամբ: Զույգի ցանկության դեպքում առաջիկայում կներկայացնենք փոքրիկի ծննդյան մանրամասներն ու լուսանկարները:

 

Ուրախալի լուրը' Արևիկ Իսաջանյանի