Հոկտեմբերի 21-ին Facebook սոցիալական ցանցի աշխատանքներում առաջացած խնդիրները պայմանավորված էին սխալով, որը տեղի էր ունեցել սարքի սպասարկման աշխատանքների ժամանակ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով սոցկայքի մամլո ծառայությանը:

Facebook-ում չեն մանրամասնել, թե ում կողմից և ինչ պայմաններում է կատարվել այդ սխալը: Ընկերությունում միայն հայտարարել են, որ խնդիրը հաջողվել է արագ լուծել, և ներկայում Facebook-ը աշխատում է «100%-ով»:

Facebook-ի աշխատանքներում խնդիրներն առաջացել էին երկուշաբթի առավոտյան: Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր օգտատերեր չէին կարողանում նոր հաղորդագրություններ գրել, «լայքեր» և մեկնաբանություններ թողնել նախկինում հրապարակված գրառումների վրա: Որոշ օգտատերեր նույնսիկ չէին կարողանում մուտք գործել իրենց հաշիվները: