Մանուկները կարողանում են զանազանել կեղծ հույզերն իրականներից, պնդում են Կոնկորդիայի համալսարանի գիտնականները (Կանադա):

Ըստ gazeta.ru-ի՝ կանադացի գիտնականները եկել են եզրակացության, որ դա նորածիններին հաջողվում է մեկուկես տարին բոլորելուց հետո:

Գիտնականները հետազոտել են 1,2-ից 1,5 տարեկան 92 մանուկների:

Պարզվել է, որ 18 ամսական մանուկները միշտ նկատում են, երբ հասուն մարդու դիմախաղը չի համընկնում ընթացիկ իրավիճակի բնույթի հետ:

Գիտնականները, մասնավորապես, պարզել են, որ մանուկները կարողանում են նկատել ժպիտով քողարկվող տխրությունը, ինչպես նաև՝ չարությունն ու հիասթափությունը: