Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված աշխարհի ամենաթանկ՝ խոշոր դեղին ադամանդով վզնոցը վաճառքի է հանվել Սինգապուրի ոսկերչական շոուում, գրում է segodnya.ua-ն։

Զարդը ստեղծել է Mouawad ոսկերչական տունը 2012թ.։ Անթերի 407 կարատ քաշով դեղին ադամանդը գտնվում է դեղին ոսկուց պատրաստված զարդի մեջտեղում, որը զարդարում են ևս 90 ադամանդներ՝ յուրաքանչյուրը 230 կարատ։

Գլխավոր ադամանդը հայտնաբերվել է 30 տարի առաջ, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում։ Այն կոչվում է L'Incomparable, ինչը նշանակում է անզուգական։

JewelFest ոսկերչական շոուն կանցկացվի Սինգապուրում հոկտեմբերի 11-20-ը։ Այնտեղ կներկայացվեն 200 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ոսկերչական զարդեր։