ԱՄՆ-ի Ֆրայբուրգի համալսարանի հոգեբանները հերքել են պատկերացումն այն մասին, որ զրուցակցի աչքերին ուղղված հայացքը մեծացնում է փոխըմբռնման հավանականությունը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Psychological Science-ին:

Փորձը ցույց է տվել, որ իրականում դա ավելի շուտ հակառակ արդյունքն է տալիս. նրանք նշում են, որ դիմացինի՝ քննարկվող թեմայի մասին համոզվածությունն աճում է միայն այն մարդկանց դեպքում, ովքեր ի սկզբանե համաձայն էին զրուցակցի հետ:

Առաջին փորձը ցույց է տվել, որ հռետորին հավատացողների թվում ավելի քիչ են նրանք, ովքեր նայել են ելույթի տեսագրությունը և ավելի մեծ ուշադրություն են դարձրել նրա աչքերին: Այս պնդումը ստուգելու համար նրանք կատարել են 2-րդ փորձը, որի ժամանակ նույն տեսագրությունը ցույց են տվել կամավորների այլ 2 խմբի: Խմբերից մեկին գիտնականները հրահանգել էին նայել հռետորի աչքերին, իսկ մյուս մասը պետք է ուշադրություն դարձներ շուրթերին: Արդյունքում 2-րդ խմբում ավելի շատ մարդ էր հավատացել հռետորին:

Այս փորձերի հիման վրա հոգեբանները պնդում են, որ հաղորդակցվելիս աչքերի՝ համոզիչ լինելու վերաբերյալ վարկածը չի համապատասխանում իրականությանը: