Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել, թե դերասան Խորեն Լևոնյանը Range Rover մակնինշի նոր մեքենա ունի, որը նրան կինը' դերասանուհի, բիզնես լեդի Լիկա Մեսրոպյանն է նվիրել: Ցանցաբնակներն էլ ակտիվորեն քննարկում էին լուրն ու տարաբնույթ մեկնաբանություններով հանդես գալիս:

Լուրը ճշտելու համար խոսեցինք և՛ Խորեն Լևոնյանի, և՛ Լիկա Մեսրոպյանի հետ: Տարածված լուրերն առաջացրել էին Խորեն Լևոնյանի զայրույթը, ում պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ. «Մենք ընտանիքով երկու մեքենա ունենք և փոխեփոխ վարում ենք այն, որը ցանկանում ենք: Ուղղակի ամոթ է նման հիմար բաներ տարածելն ու իմ անվան հետ խաղալը: Կարծում եմ' չարժե այստեղից-այնտեղից լսած սուտ լուրերը դնել համացանցում, որ մարդիկ էլ սուտ տեղեկություններ կարդան: Դրա համար ուղղակի ամոթ իրենց»:

Դերասանուհին էլ մեզ հետևյալ պատասխանը տվեց. «Դա աբսուրդ է: Ես Խորենին մեքենա չեմ նվիրել: Ավելի հավանական էր հակառակ տարբերակը, սակայն այդպիսի բան էլ չկա»:

Պարզաբանեց Ամալյա Հովհաննիսյանը