Ուսումնասիրելով ՆԱՍԱ-ի Apollo 16 տիեզերական առաքելության կողմից հայտնաբերված քարաբեկորները՝ գիտնականները պարզել են, որ Լուսինը շատ ավելի երիտասարդ է, քան ենթադրվում էր մինչ այժմ, գրում է The Independent-ը:
Լուսնի կազմավորման մասին նախկին վարկածի համաձայն՝ չափերով Մարսին հավասար Theia անունով հայտնի երկնային մարմինը բախվել է նոր կազմավորվող Երկիր մոլորակի հետ 4.56 մլրդ տարի առաջ՝ արևային համակարգի ձևավորումից կարճ ժամանակ անց:
Բախման հետևանքով այն տիեզերքում բաժանվել է մի քանի մասերի, որոնք, հետագայում պատահականորեն միավորվելով, կազմավորել են Լուսինը:
Նոր վերլուծությունները ցույց են տալիս, որ Լուսինը 100 մլն տարով ավելի երիտասարդ է: Լուսնային մակերեսից ստացված քարերը, ըստ գիտնականների վերլուծությունների, ձևավորվել են 4.36 մլրդ տարի առաջ: