Կանադայի Յուկոն շրջանի բարերից մեկը տարիներ շարունակ իր մշտական հաճախորդներին է առաջարկում տարօրինակ բաղադրիչով ըմպելիք՝ մարդկային ոտքի մատով պատրաստված կոկտեյլ: Sourtoe Cocktail-ի մեկ բաժակն արժե 5 դոլար, որի դիմաց հաճախորդները կարող են վայելել անսովոր ըմպելիքը՝ առանց մատը կուլ տալու, ներկայացնում է Oddity Central-ը:

Այս ավանդույթը գործում է 1970-ականներից, երբ գետային զբոսանավի նավապետ Դիկ Ստիվենսոնը նավախցում կտրված մատ է հայտնաբերում և այն գցելով շամպայնի բաժակի մեջ՝ պատրաստում է Sourtoe Cocktail-ը:

40 տարիների ընթացքում Dawson City-ում գտնվող բարում մատուցվել է տարօրինակ ըմպելիքի 52 000 բաժակ: Այս ընթացքում միայն մեկ անգամ են պատահաբար կուլ տվել ընպելիքի անսովոր բաղադրիչը, որից հետո 500 դոլար տուգանք է սահմանվել՝ նմանօրինակ դեպքերից խուսափելու համար: Սակայն անցյալ շաբաթ բարի տիրոջը զարմացրել է այն միջադեպը, երբ հաճախորդներից մեկը 5 դոլարի դիմաց պատվիրել է յուրատեսակ խմիչքը, որը ըմպելուց հետո կուլ է տվել մատը և սեղանին 500 դոլար դնելով՝ հեռացել: